Կրեմլը հաստատեց Պուտինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ |aysor.am|

aysor.am:    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
«Այո», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հանդիպում տեղի է ունեցել։

 

Հիշեցնենք՝ այսօր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը:

«Այո, տեղի է ունեցել հանդիպում», - ասել էր Սողոմոնյանը:


x