Ցանկանում ենք Իրանի հետ մեծացնել էներգետիկ համագործակցությունը. վարչապետ |pastinfo.am|

pastinfo.am: Ցանկանում ենք մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը և դա անել այնպես, որ որևէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը։ Այս մասին կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաբաջանյանի հարցին։

«Այս խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա աշխատել է պետք։ Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ Իրանի կառավարությունը փոխադարձաբար հասկանում են այն խնդիրները, որ ունենք և ուզում ենք միասին գտնել ճիշտ լուծումներ»,-ասաց վարչապետը։

 

x