Թրամփն ապաարգելափակեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապաարգելափակել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Պատճառ է դարձել ամերիկացի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանի և այլ օրենսդիրների խնդրանքը։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այդ մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրամփը նշել է,որ ատում է այն, որ ԱՄՆ-ը գումար տվող միակ երկիրն է։ Թրամփը պարզաբանել է որ մինչ Զելենսկին, Ուկրաինայում տիրել է վիթխարի ծավալներով կոռուպցիա՝ «ավելին, քան աշխարհի ցանկացած այլ երկրում»։ «Չէի ցանկանում գումար տալ մի երկրի, որն այդքան կոռումպացված է»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ավելի մոտ է Եվրոպայի երկրներին, քան ԱՄՆ-ին, այդ իսկ պատճառով Ուկրաինային օգնելու կոչ է արել։ Նա Ուկրաինան նմանեցրել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև մեծ, ընդարձակ և գեղեցիկ պատի։

 

x