Ինչո՞ւ մենակ մետաղական հանքերը, կան նաև այլ հանքեր, որ պակաս կասկածելի չեն․ Թունյան |shantnews.am|

shantnews.am:  Ազգային ժողովում ԲՀԿ առաջարկով մետաղական հանքերի քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթով ունեցած ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը առաջարկեց ստուգել ոչ միայն այդ հանքերի փաստաթղթերը, այլև տեղում ծանոթանալ իրավիճակին։

«Երկրորդը․ ինչո՞ւ մենակ մետաղական հանքարդյունաբերության ընկերությունները։ Որովհետև կան նաև ուրիշ հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք պակաս կասկածելի չեն։ Ես առաջարկում եմ նաև էդ հնարավորությունը»,- ասաց Թունյանը։

x