Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի`

-սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը,

-նախատեսվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ,

-երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը,

-կարգավորվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների իրականացման համար լիազոր մարմին սահմանելու հարցը:

x