«Իմ քայլը» առարկություն չունի Հրայր Թովմասյանի՝ իրեն առնչվող նախագծի քննարկմանը չմասնակցելու առթիվ․ Լիլիթ Մակունց |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ առարկություն չունի այն առումով, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկմանը:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հրայր Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել, և եթե որոշել է ներկա չգտնվել, այդ առումով որևէ առարկություն լինել չի կարող»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թովմասյանի կարծիքով՝ գործընթացն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն, Մակունցն ասաց. «Թովմասյանը երեկ իր հարցազրույցում նշել էր, թե քանի որ ընթացակարգն իրավական է, նա զերծ կմնա այդ տիրույթում որևէ հայտարարություններ անելուց, և այնուհետև չգիտես ինչու, դա տեղափոխվում է քաղաքական դաշտ»:

x