«Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին կարձագանքի վաղը

«Սանիթեք» ընկերության տնօրինությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց հետ պայմանագիրը դադարեցնելու մասին որոշմանը կարձագանքեն վաղը։

«Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության, համաձայն որի, միակողմանի ամբողջությամբ լուծարվել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայամանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ», - նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

x