Ռուսաստանն Ադրբեջանում ցանկանում է Ատոմային էլեկտրակայան կառուցել |shantnews.am|

shantnews.am: «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանում Ատոմային էլեկտրակայան կառուցել:

«Ատոմային էլեկտրակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք հզոր կայան ենք առաջարկում»,- ասել է նա:

Լիխաչովի խոսքերով՝ «2018 թ. ընթացքում Ադրբեջանում գրեթե 14 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումն ու գեներացումը, և դա բավական մեծ թիվ է»:

x