Լավրովի հետ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, անհրաժեշտ և պարտադիր․ Վրաստանի ԱԳ նախարար |shantnews.am|

shantnews.am։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է Վրաստանում քաղաքական սկանդալի պատճառ դարձած իր հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դա 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից ի վեր այդ մակարդակով առաջին հանդիպումն էր: Այն Շվեյցարիայի կողմից միջնորդավորված հանդիպում էր Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, անհրաժեշտ և պարտադիր»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ռուս գործընկերոջ հետ նախորդ շաբաթ կայացած հանդիպումը գնահատելիս:

«Այդպես արտահայտվելու հիմք է տալիս այն հաղորդակցությունը, որն ունեցել եմ ամբողջ շաբաթ Նյու Յորքի մեր գործընկերների հետ: Բոլորը միաձայն նշում էին, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել` սահմանազատման, ինչպես նաև Ժնևյան գործընթացում առկա խնդիրները լուծելու համար՝ գործընթացն ապահովելով նոր դինամիկայով:

Առաջարկը քննարկվեց մեր կողմից, և մենք համաձայնեցինք այդ հանդիպմանը: Ինչո՞ւ ոչ: ՄԱԿ-ի ձևաչափով խոսում են բոլորը, մասնավորապես՝ այն երկրները, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ. Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են Ղարաբաղյան հակամարտության մասին: Սերբիան և Կոսովոն խոսում են Իրանի մասին: Դա եզակի հնարավորություն էր, և ինչո՞ւ ոչ, երբ նման ծանր իրավիճակ է…մենք որոշում կայացրեցինք», – ասել է Զալկալիանին:

Նրա հավաստմամբ՝ Ժնևյան ձևաչափի փոփոխության մասին խոսակցություն չի եղել:

«Ես կցանկանայի բացառել երկրորդ շահարկումը, իբր այնտեղ խոսակցություն է եղել բանակցային ձևաչափի փոփոխության և այլ ձևաչափով փոխարինման մասին: Ձևաչափի ոչ մի փոփոխության մասին չի խոսվել: Ընդհակառակը, վերահաստատվել է, որ մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ժնևի ձևաչափով», – ասել է Զալկալիանին:

x