ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը կողմ 98, դեմ 1 ձայներով քվեարկեց:

«Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի օգտին։ Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։

Հոկտեմբերի 3-ին խորհրդարանը քննարկել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ որոշման նախագիծը վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը՝ էական կարգապահական խախտման հիմքով: Զեկուցողի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը երբևիցե չի պնդել և այժմ էլ չի պնդում, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցումը գտնվում է ԱԺ լիազորության տիրույթում:

Նշվել է, որ խորհրդարանի տիրույթում են հարցը ՍԴ առջև բարձրացնելը և դիմումով դիմելը: Իսկ որոշումը կայացվում է ՍԴ-ի կողմից: Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու իրավական հիմքերին: Նա նշել է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում:

Խմբակցության կարծիքով՝ ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության կողմից որոշման նախագծի՝ շրջանառության մեջ դնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ առկա է եղել Հրայր Թովմասյանի ՍԴԱՈ59 աշխատակարգային որոշման հիման վրա քննության ընդունված գործի մասնակցության անհնարինության հիմքեր: Բանախոսը խոսել է այն հիմքերի մասին, որոնք թույլ են տալիս պնդելու, որ Հրայր Թովմասյանի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Անդրադարձ է եղել նաև Հրայր Թովմասյանի՝ վերոնշյալ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերին:

Նախագծի քվեարկությանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին

x