Օրենքի ուժով սեպտեմբերի 26-ից դադարեցվում է մայրաքաղաքում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոններից 11-ի գործունեությունը. Երևանի քաղաքապետարան |tert.am|

tert.am։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝Երևանում սեպտեմբերի 26-ից դադարեցվում է զվարճանքի և ժամանցի որոշ կենտրոնների գործունեությունը:

Գրավոր հարցմանը Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ մայրաքաղաքում առկա զվարճանքի և ժամանցի թվով 52 կենտրոններից 11-ը տեղակայված էին բազմաբնակարան շենքերում: Մյուս 41 կենտրոնների հետագա ճակատագիրը պարզ կդառնա, երբ Երևանի ավագանու առաջիկա նիստերից մեկում որոշվի զվարճանքի և ժամանցի կենտրոնների՝ բազմաբնակարան շենքերից գտնվելու հեռավորության չափը:

Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ դադարեցվում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Օֆուռո», «Արիէլա», «Սաունա» շոգեբաղնիքների, «Հուկա Մեն», «Վերոնա», «Դաբու» կարաոկեների, «Օմեգա», «Դոաս», «Անաբել», «Կրիստալ» հեստապարային ակումբների, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Էքստազի» հեստապարային ակումբի գործունեությունը։

x