Թուրքիայի փոխնախագահն օգնություն է հայցել ԵՄ-ից՝ սիրիացի փախստականներին Սիրիայի հյուսիսում վերաբնակեցնելու հարցում |tert.am|

tert.am։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը կոչ է արել Եվրամիությանն օգնել սիրիացի փախստականներին Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, անվտանգության գոտում վերաբնակեցնելու հարցում:

Այդ մասին Թուրքիայի փոխնախագահն ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Շառլ Ֆրիսի, Եվրամիության ներքին գործերի, քաղաքացիության և գաղթյալների հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսի, Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Միլլիյեթ»-ը:

Փոխվարչապետը ներկայացրել է ծրագիր, ըստ որի Թուրքիան պետք է ժամանակավոր բնակավայրեր, դպրոցներ կառուցի փախստականների համար, և փախստականներին վերաբերվող ծրագրերում ակնկալում է Եվրամիության աջակցությունը:

Աքթայն ասել է, որ արդեն համարյա 4 միլիոն սիրիացի փախստական է օթևանել Թուրքիայում, և եթե չլինեին Թուրքիայի ջանքերը, նրանց մեծ մասը կհայտնվեին Եվրոպայում: Աքթայի խոսքով՝ անօրինական ներգաղթյալները մեծ խնդիր են դարձել Թուրքիայի համար, և այդ հարցն ուղղակիորեն կապվում է նաև Եվրոպայի հետ:

 

x