ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է. Սանասարյան

Պետակական վերահսկողական ծառայության պետ(լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։

Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։

Դա նշանակում է, որ իմ (և ոչ միայն իմ) նկատմամբ իրականացվող հետապնդումն ինքնին ապօրինի է նախևառաջ սահմանադրականության տեսանկյունից։

Մենք ստանձնել ենք իրավական պետություն կառուցելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է, որ չենք կարող հակաիրավական ու հակասահմանադրական մարմնի միջոցով օրինականություն ապահովել։ Այս մարմնի կողմից քննվող յուրաքանչյուր նոր գործ մի նոր խնդիր է իրավական պետության համար։

Սիրում եմ բոլորիդ»։

x