Ռիչարդ Քվեսթը ժամանել է Երեւան Երեւան WCIT 2019-ին մասնակցելու համար |news.am|

news.am: CNN-ի համաշխարհային ճանաչում ունեցող լրագրող Ռիչարդ Քվեսթը ժամանել է Երեւան WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում մասնակցելու համար:

Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստելու ռեպորտաժներ Հայաստանի մասին, սակայն մշտապես փնտրում է նոր գաղափարներ նոր երկիր ճանապարհորդելիս: Քվեսթը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, որտեղ նա հիմնական զեկուցողն է ֆորումի շրջանակում որպես լրագրող:


«Ես այստեղ համաժողովին մասնակելու համար եմ եկել: Սակայն երբ դուք մեկնում եք ինչ-որ երկիր, դուք միշտ փնտրում եք նոր գաղափարներ, եւ ուրվագծում եք այն, ինչով զբաղվելու եք հաջորդ անգամ»,-ասել է նա:

WCIT 2019-ը կանցկացվի Երեւանում 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը: Հայաստանում համաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) նախաձեռնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության կողմից (WITSA): Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE):

x