Եթե ՍԴ-ն գտնի, որ չկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am։ Եթե ՍԴ-ն գտնի, որ չկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա, հետևաբար, դրանից հետո ոչ մի բան չենք ձեռնարկի, այսինքն՝ կա որոշում, որի հետ պետք է հաշվի նստել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե ՍԴ-ն մերժի, այսինքն՝ դատավորները փակ-գաղտնի քվեարկությամբ դեմ քվեարկեն, ԱԺ դիմումը մերժեն, հետո պետք է պատճառաբանված հիմնավորում գրեն և հրապարակեն, թե ինչու են իրենք գտնում, որ պետք է մերժվեր: ԼՀԿ-ն, երբ որ ոչ կոնվենցիոնալ գործողություն են իրականացրել դատական իշխանության նկատմամբ, առաջինն է արձագանքել և քննադատել: Սա առաջին սահմանադրական պրոցեսն է, որ արվում է, և որին մենք կողմ ենք:

Կան կարգապահական խախտման հիմքեր, եթե ՍԴ-ն գտնի, որ չկան այդ հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա: Այսինքն՝ կա որոշում, որի հետ պետք է հաշվի նստել. կարող է լինի որոշում, որ դադարեցվի, կարող է լինի որոշում, որ չի դադարեցվում: Երկու որոշման հետ էլ մենք պետք է հաշվի նստենք»,- հայտարարեց Մարուքյանը:

Հարցին՝ կպաշտպանե՞ն ՍԴ-ին քրեաիրավական գնահատական տալու Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, նա պատասխանեց, որ քրեաիրավական գնահատականի տեղ չի տեսնում, ըստ նրա՝ եթե լիներ նման բան, «Իմ քայլը» դաշինքը ներկայացրած կլիներ:

«Եթե Գագիկ Հարությունյանը շուտ է հրաժարական տվել, Հրայր Թովմասյանը շուտ է առաջադրվել, ո՞ր հոդվածով հետապնդվի: Կարող է շատ պոպուլյար բան է ասելը, որ բոլորին պետք է կախել կամ գնդակահարել, բայց պետք է նաև հաշվի առնել մեր ունեցած հնարավորությունները»:

Շարունակությունը՝ tert.am-ում

x