Այս փուլում էլի միջնորդություններ են լինելու. Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ինքնաբացարկի միջնորդության մասին |tert.am|

tert.am:  Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Լրագրողների հետ զրույցում Ալումյանը նշեց, որ նախապես չի կարող ասել հաջորդ գործողությունների մասին, բայց նշեց, որ այս փուլում էլի միջնորդություններ են լինելու, բայց տարբեր բնույթի և տարբեր հարցերին վերաբերող:

«Պարոն Սահակյանն ասաց, որ նա ևս որոշ ինքնաբացարկի միջնորդություններ ունի: Բայց նա ասաց նաև, որ որոշ տվյալներ են դրա համար նրան պետք: Կամ պետք է դատավոր Դանիբեկյանից կարողանա ճշտել, կամ փորձելու ենք այլ օրինական աղբյուներից տվյալներ ձեռք բերել, որից հետո կորոշենք այդ հարցերը»,- ասաց նա:

x