Ամերիկյան մոտ 20 ընկերությունների ղեկավարներ հարցնում են, թե ինչ եմ անում ես Հայաստանում․ Գարի Վայներչուկ |news.am|

news.am։  Ամեն անգամ, երբ երկրում անցկացվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին Օլիմպիական խաղերն են, Աշխարհի առաջնությունը կամ WCIT 2019-ի պես մեծ համաժողովը, դա երկրի մասին մեծ տեղեկացվածության է հանգեցնում։ Այս մասին ասաց VaynerMedia-ի գլխավոր տնօրեն Գարի Վայներչուկը։

«Ամերիկյան մոտ 20 ընկերությունների ղեկավարներ վերջին 24 ժամվա ընթացքում ինձ գրել են էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրություն են ուղարկել․ «Հեյ, ի՞նչ ես անում Հայսատանում»։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ դա բարձրացնում է տեղեկացվածությունը»,- նշեց նա։

Գարի Վայներչուկը հավելեց, որ ինքը չի կարող շատ բան տեսնել Հայաստանում, քանի որ այստեղ շատ քիչ է մնալու։ «Սակայն ես Հայաստանից շատ ընկերներ ունեմ տանը՝ ԱՄՆ-ում»,- ասաց նա։

x