Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ. Նա կվիրահատվի |pastinfo.am|

pastinfo.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշեց. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասաց Ալումյանը։

x