ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծին |shantnews.am|

shantnews.am: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են ընդդիմության ներկայացրած մի շարք նախագծեր: Դրանց թվում էր Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող ու պատիժը խստացնող նախագիծը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման:

Հեղինակ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է նախագծի ընդունումը, օրինակ է բերել ընդամենը օրեր առաջ Գյումրիում քաղաքացու կողմից շան նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը, որի համար վերջինս խիստ պատիժ չի ստանա:

Նախագիծը հանձնաժողովում հավանության է արժանացել:

x