Արմեն Գևորգյանի՝ մեկ շաբաթով Հայաստանից բացակայելու միջնորդությունը դատարանը մերժեց |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:

Այս մասին ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատարան միջնորդություն էր ներկայացվել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում Արմեն Գևորգյանին մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից՝ բուժզննման նպատակով:

Արմեն Գևորգյանը ցանկանում էր հերթական բուժզննման նպատակով մեկնել Ավստրիայի Հանրապետություն, բժշկական փաստաթղթերը երեկ դատական նիստի ընթացքում ներկայացվել էին դատավորին:

x