Երևանի 2801-ամյակի համար ծախսվելու է մոտ150 մլն դրամ. միջոցառումներ կլինեն բոլոր վարչական շրջաններում. քաղաքապետ |factor.am|

Factor.am: Երևանի ավագանու իշխող խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր քաղաքապետից հետաքրքրվեց, թե Երևանի տոնին ինչ միջոցառումներ են նախատեսված:

Ի պատասխան հարցին, քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ տոնին նախատեսվում է 150 միլիոն դրամ տրամադրել. «Մենք գնացել ենք ապակենտրոնացման ուղով և բոլոր վարչական շրջաններն ունենալու են հավասարապես նույն միջոցառումները»: Նախորդ տարի, հիշեցնենք, ծախսվել էր ավելի քան 250 մլն դրամ:

x