Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում, Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 9-ին |hetq.am|

hetq.am:    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների, Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Խորենացու 65-231, Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 24.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Գագարին ու Ջրառատ թաղամասերի, ինչպես նաև Նախագահական ամառանոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

x