|news.am| Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը․ Ուղիղ

news.am: Երեւանում երրորդ օրն է, որ իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը, որն սկսվել է հոկտեմբերի 6-ին, կավարտվի այսօր՝ հոկտեմբերի 9-ը:

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը, իսկ նախօրեին հանդես են եկել VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Ավելի ուշ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախգահ Երվնդ Զորյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նխարար Հակոբ Արշակյանը ասուլիս են հրավիրել:

Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը եւ մյուսները:

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվել է աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատարել է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

x