Հայաստանը բարելավել է դիրքը «Մրցունակության համաշխարհային զեկույց 2019»-ում |civilnet.am|

civilnet.am։ Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների

հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կողմից:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Նոր տնտեսության և
հասարակության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի հիմնական արդյունքները:

2019թ․-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ և Հոնկոնգը:

Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդեռլանդները և Շվեյցարիան:

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) և Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) և Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018թ․ դիրքը՝ մնալով խմբի
առաջատարը։

Համաշխարհային մրցունակության համաթիվ

Հայաստանի մրցունակության գնահատականն ըստ հենասյուների

Շարունակությունը՝ civilnet.am-ում

x