Առերեւույթ ոչ մի բան չկա. Գյումրու թիվ 15 դպրոցից երեխաները տարհանվել են, սպասում են ականազերծողներին |armtimes.com|

armtimes.com։ Գյումրու թիվ 15 դպրոցում տեղադրված հնարավոր ռումբի մասին տեղյակ է պահվել Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս պահին սպասում են ականազերծողներին: ՀԺ-ի հետ զրույցում ՇՄ Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանն ասաց, նրանք Երեւանից են գալու: «Մենք էստեղ կանգնած ենք, բոլորը դպրոցից տարհանվել են: Ընդհանուր շենքը ստուգել ենք, սպասում ենք, որ ականազերծողներն էլ գան, շենքն ընդհանուր նայեն: Բայց երեւի թե անհետեւանք մնա ամեն ինչ, որովհետեւ առերեւույթ ոչ մի բան չկա»,- ասաց Ալեքսան Գյոզալյանը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները կազմակերպել են տարհանում: 

x