Գյումրիում Անկախության օրը ՀԴՄ կտրոնները տպվել են նույն չափ, ինչ նախորդ օրերին. սա շատ վատ նորություն է. Փաշինյան |shantnews.am|

shantnews.am։ Վարչապետ Նիկոլ փաշինյանն այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում ելույթ ունենալով՝ անդրադարձավ մասնակիցներից մեկի պատմությանը «վարքագծային ծուղակի» մասին: Խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին՝ օրինակ բերեց.

«Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հզր մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար, և ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրը ի՞նչ շարժ է արձանագրել. պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափ, ինչքան նախորդ օրերին, ասենք 15 օր առաջ: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով ավելացել է, բայց կտրոնների թիվը չի փոխվել:

Սա շատ վատ նորություն է, ես գործընկերություն ասելով սա նկատի ունեմ, իհարկե, Գյումրիի մեր հարգելի գործարարները իմացել են, որ հարկայինն այդ օրը ռեյդ չի անելու, ոչ մի բան չի լինելու, բայց ասում են ուշադրություն, չէ՞, կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային գործողություն է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն ր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պետք է անի՞, թե՞ չէ»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը մեկնաբանեց այսպես, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի: Մյուս կողմից ներկայացրեց դրական ցուըցանիշներ ևս.

«2019թ. առաջին 8 ամսիների տվյալներով 75 մլն հատ ավելի նախորդ տարվա համեմատ տպված ՀԴՄ կտրոն ունենք, իհարկե, մի մասը առևտրաշրջանառության աճի հետ է կապված, բայց հետհեղափոխական ժամանակի հետ էլ է կապվում»:

x