«Թուրքական բանակը շուտով կհատի թուրք-սիրիական սահմանը». Թուրքիան կոչ է արել Սիրիայի քրդերին ինքնակամ հանձնվել |tert.am|

tert.am։ Թուրքիայի զինված ուժերը շուտով կհատեն թուրք-սիրիական սահմանը՝ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ»-ի հետ միասին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեդդին Ալթունը:

Ալթունը խորհուրդ է տվել Սիրիայի քրդերին ինքնակամ հանձնվել, կամ էլ իրենք կկասեցնեն քրդերի բոլոր փորձերը, որոնք կխանգարեն «ահաբեկիչներին վերացնելու գործում»:

 

x