Հայաստանը հիանալի օրինակ է թե տեխնոլոգիաները կարող են նպաստել քաղաքացիական անհնազանդությանը. Թանկյան |armtimes.com|

armtimes.com։ Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը մասնակցում է WCIT համաժողովի պանելային քննարկմանը: Նա խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է տեխնոլոգիաներն օգտագործել դեմոկրատական շարժումների ժամանակ:

«Ես ցանկանում եմ խոսել դեմոկրատական շարժումների մեջ տեխնոլոգիաների կիրառությունից: Հայաստանը եւ անցած տարի այստեղ տեղի ունեցած հեղափոխությունը վառ օրինակ է, քանի որ հեղափոխությունը տեղի ունեցավ ուղիղ եթերում, եւ դա հիանալի օրինակ է, թե տեխնոլոգիաները եւ շարժական գործիքներն ինչ կարող են անել ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության շարժամանը նպաստելու համար, որը փոխեց այս գեղեցիկ երկրի պատմությունը: Հենց այդ պատճառով է, որ որոշ երկրներում բողոքների ժամանակ սոցիալական ցանցերը փակում են: Մենք դա տեսել են Արաբական գարնան ժամանակ, հարեւան երկրներում:

Հետեւաբար սրանք դեմոկրատիայի համար կենսունակ գործիքներ են, բայց միաժամանակ նա որոշ ղեկավարներ (կարծում եմ՝ գուշակում եք՝ ովքեր), որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում, ստեղծում են իրենց համակարգը անգրագետ դեմոկրատիայի պայմաններում օգուտ ստանալու համար: Կեղծ տեղեկատվությունը որպես այսօրվա տեխնոլգիաների, սոցցանցերի մաս աղբ է, ես այն կոչում են կեղտ շոու: Սա իրոք մի բան է, որի ուրջ պետք է մտածել»,- ասում է նա:

«Կարծում եմ, որ թվային աշխարհն ունի իր մութ կողմը: Դրանցից է մեկուսացումը, որը մարդը կարող է զգալ, որովհետեւ, օրինակ, դու մտնում ես ֆեյսբուք, այնտեղ ընկերներ են, բայց իրականում նրանք ընկերներ չեն: Եվս մեկ հարց է այն, որ անանուն մնալու զգացումը մարդուն դրդում է մտածել, որ ինքը կարող է ասել ցանկացած բան, ինչ ուզում է: Դրսում իհարկե կարող է պատահել, բայց հազվադեպ կլինի, որ մոտենան ասն՝ ին դուր չի գալիս քո հագուկապը: Ինտերնետում բոլորը մտածում ե, որ կարող են ասել: Ինտերնետում եւ հատկապես սոցցանցերում շատ է այդ վտանգավոր նեւրոզը:

Կա մասնավոր կյանքի պաշտպանության հարցը: ԱՄՆ-ում ապրելով ու լինելով ինտերնետի մի մասը մենք գիտակցում ենք, որ մեզ հետեւում են՝ անկախ նրանից ծառայությունը մատուցող կազմակերպությունը զգուշացնում է, որ մեր մասին ինֆորմացիան փոխանցում է հատուկ ծառայություններին, թե ոչ:

Մենք պետք է ընկալենք երեւույթների արժեքը: Հիշում եմ, երբ փոքր ժամանակ ծնողներս ինձ համար հանգրագիտարան գնեցին: Շատ ոգեւորվախ էի, որովհետեւ այլեւս ստիպված չէի գրադարան գնալ տեղեկատվություն ստանալու համար: Ինձ համար դա իրոք կարեւոր էր: Այսօր, երբ ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, տպավորություն է, որ մարդիկ չեն ընկղմվում թեմաների մեջ, եղածը կարծես արագ սնունդ է»,- ասում է նա:

x