«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար |tert.am|

tert.am։ Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանի առաջարկը՝ երկրի տարածքում ատոմակայան կառուցելու մասին: Այս մասին, ինչպես հայտնում է Minval.az-ը, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:

Լրագրողների հետ զրույցում Շահբազովը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն այս ոլորտում մեծ փորձ ունի և նման նախագծեր՝ ամբողջ աշխարհում:

«Ռուսաստանի կողմից առաջարկ է արվել Ադրբեջանին, և մենք քննարկում ենք այն, բայց որևէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է նա լրագրողներին:

 

x