Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Սարգսյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստերին չի ներկայացվի. 2 կողմ, 5 դեմ ձայն |aysor.am|

aysor.am։ Քաղաքական չեզոքությունը Հաշվեքննիչ պալատի անդամի համար շատ կարևոր է։ Այսօր՝ ԱԺ-ին Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի առաջարկի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ այդ պաշտոնում ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանը պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ծառայեցնել պետությանը։

«Նա ունի փորձառություն, վստահ եմ, որ շարունակական մասնագիտական զարգացման տեսանկյունից նոր որակավորումներ է ձեռք բերելու», - ասաց Մանե Թանդիլյանը։

Կարեն Սարգսյանն իր հերթին հավելեց, որ ինքը մշտապես արտասահմանյան վերապատրաստումներ է անցել։

«Ես ռիսկերի կառավարման մասնագետ եմ և կարծում եմ, որ իմ մասնագիտական որակներն այս ոլորտում կարող են պետք լինել։ Կարծում եմ՝ իմ գիտելիքներն ու ներուժը ներում են, որպեսզի ես կարողանամ արժանապատիվ իրականացնել հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունները»,- ասաց նա։

Կարեն Սարգսյանի թեկնածությունն ԱԺ լիագումար նիստերին ներկայացնելու քվեարկությանը կողմ արտահայտվեց երկու, դեմ՝ հինգ պատգամավոր։

x