|tert.am| WCIT-2019 համաժողովի մրցանակների հանձնման և պաշտոնական փակման արարողությունը․ Ուղիղ

tert.am։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում WCIT-2019 ՏՏ համաշխարհային եռօրյա համաժողովի պաշտոնական փակման արարողությունը։

Հիշեցնենք, որ WCIT 2019-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ այն առաջին անգամ անցկացվեց Երևանում:

WCIT 2019-ի ընթացքում տեղի ունեցան մրցույթներ (կայծակնային ռաունդներ), որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը, որի մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։

Երևանյան համաժողովն ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ օտարազգի և հայ բանախոսներ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

x