Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ ստուգման |shantnews.am|

shantnews.am:  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը արձագանքեց տեղեկություններին, թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ:

«Ոչ թե կոնկրետ հայտարարություններ, այլ հարցազրույցի տեսանյութը, որ հրապարակվել էր լրատվական կայքերից մեկում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այսինքն՝ հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով»,- ասաց նա:

Հարցին՝ ինչ ընթացակարգեր կան, նա խորհուրդ տվեց դեռ չշտապել դրա վերաբերյալ վերջնական բաներ ասել, ստուգման արդյունքում պարզ կդառնա՝ հետագայում քրեադատավարական ընթացակարգ կլինի՞, թե՞ոչ: Ժամկետների մասին նա դժվարացավ խոսել, ասաց՝ գործողություններից է կախված:

x