Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարությունում հյուրընկալել է Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին։

Վարչապետը Ալեքսիս Օհանյանին պատմել է ՀՀ–ում հեղափոխությանը կանանց ներգրավածության մասշտաբների մասին.


«Սա շրջադարձային կետ էր, և առաջին անգամ մեծ թվով կանայք էին ներգրավված քաղաքական գործընթացներին։ Նույնիսկ կանայք իրենց երեխաների հետ մանկասայլակներով ճանապարհներ և փողոցներ էին արգելափակում»։

Ալեքսիս Օհանյանը ի պատասխան նկատել է, որ աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներում է մեծանում կնոջ դերը, հատկապես քաղաքական փոփոխությունների գործում։

«Մենք կանանց առումով լավ ցուցանիշներ ունենք։ Մենք կանանց ամենամեծ ներգրավածությունն ունենք ՏՏ ոլորտում, նկատի ունեմ տոկոսային հարաբերակցությունը ավելի մեծ է»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

x