Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ինքը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը.

«Անցած շաբաթ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը: Մեր 56 դեսպաններից միայն 11-ն է կին: Բայց հետաքրքիր էր նաև իմանալ, որ արդեն այսօր ԱԳՆ-ի բաժինների ղեկավարների մեծ մասը (մոտ 80 տոկոս) կանայք են, ինչը նշանակում է, որ հաջորդ տարիներին տրամաբանորեն հե՛նց նրանք էլ հավակնելու են դեսպանի կարգավիճակին:

Եվ որպեսզի արդարության սկզբունքը հանկարծ չխախտվի և կանանց առաջխաղացման համար բացի իրենց մասնագիտական կարողություններից լինի նաև իրավական երաշխիք, նախարարին առաջարկել եմ օրենսդրորեն ամրագրել պարտադիր որոշ թվով կին դեսպան ունենալու պայմանը:

Ուրախ եմ, որ նախարարի հետ այս հարցում 100 տոկոս համախոհ ենք: Օրենքի փոփոխության հետ կապված գործնական քայլերը կսկսվեն մյուս տարվա հունվարից»:

x