Փնտրում ենք փորձնակ (intern) Infocom-ում սովորելու/աշխատելու համար

Եթե դու infocom-ի հետևորդ ես, ունես լրագրողական կրթություն կամ չունես, բայց կուզենայիր քեզ փորձել նաև այս ոլորտում, չես բացում «ՇՏԱՊ»-ով և «Ահա թե ինչ է արել»-ով սկսվող վերնագրերով հրապարակումները կամ բացում ես, բայց կուզենայիր էլ չանել, ցանկանում ես ստանալ լրագրողական, փաստերի ստուգման, կարճ լուրերի ստեղծման հմտություններ, գազօջախը վառելուց հետո չես մոռանում թեյնիկը դնել գազօջախին, իսկ դնելու դեպքում՝ չես մոռանում այն վերցնել, ապա անցի՛ր հղմամբ և լրացրու՛ հարցաշարը։

Աշխատանքը կվարձատրվի։
Տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական 5 օր:
Օրական աշխատաժամանակը՝ 4 ժամ։


Հիմնական աշխատակից դառնալու հնարավորություն։

x