Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունների հետևանքները Թուրքիայի համար կարող են ցավալի հետևանքներ ունենալ: Դրանք կարող են լինել ավելին, քան պատժամիջոցներն են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Ավելին կանեմ, քան միայն պատժամիջոցներն են: Համաձայն եմ, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են են, դրանք պետք է լինեն ավելի խիստ ու դաժան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփն ու ևս մի անգամ նշել, որ կկործանի թուրքական տնտեսությունը, եթե Անկարան շարունակի ռազմարշավը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելուց առաջ թուրքական կողմը տեղեկացրել է Սիրիայի կառավարությանը՝ նոր անդրսահմանային գործողության մեկնարկի մասին։

x