1998 թ. հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներն առաջակցություն կստանան հիմնադրամից. Կառավարությունը հաստատեց |lragir.am|

lragir.am։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ շատ կարևոր որոշում է կայացրել՝ ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ սոցիալական արդարության սկզբունքն ընդունելով որպես առաջնային՝ նման քայլի են գնում։ «Ես կարող եմ ուղղակի օրինակ բերել, որպեսզի պարզ լինի։ Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանան ամսական նաև 240 հազար դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարից դեպքերի համար»,- ասաց Տոնոյանը։ Ըստ նրա՝ կոչումներից կախված այս թվերը փոոխվում են, սա միջինացված օրինակ է։

«Բավականին մեծ ու ծանր աշխատանք է մեզ սպասվում, որովհետև պատճառական կապը պետք է հաստատվի»,- ասաց Տոնոյանը։

 

x