Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց |panarmenian.net|

panarmenian.net։ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս ամենը հաստատեցին ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից:

Սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Գագիկ Խաչատրյանի քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել էր: Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

x