Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից պայմանագիր կնքել. իրազեկում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկում է ներկայացրել, որում նշված է, որ հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները։

Իրազեկման տեքստում, մասնավորապես, ասված է.

Հարգելի քաղաքացի,

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է՝

«Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս՝ հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ այսուհետ կարող է պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքել կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները»:

x