Տիգրան Ավինյանը հանդիպել է «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահի հետ

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հանդիպել էի գերմանական աշխարհահռչակ «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուստերի հետ:

Կարևորել եմ «Սիմենս»-ի մշակած առաջատար տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ նշելով ընկերության մասնակցությամբ Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը: Քննարկել ենք խելացի քաղաք հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ անդրադառնալով էներգետիկ արդունավետությանը ու հանրային տրանսպորտի կազմակերպմանը:

Պայմանավորվել ենք հնարավորություններ փնտրել վերոնշյալ ուղղություններով համագործակցություն սկսելու համար»:

x