Ըստ ԱՄՆ նախագահի՝ հնարավոր է, որ ծանր պատժամիջոցներ սահմանվեն Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառումներ անել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:

Թրամփն առաջին անգամ նշել է, որ ԱՄՆ-ն հնարավոր է միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև, որն էլ հանդիսանում է իրենց ընտրության 3 տարբերակներից մեկը:

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի ընտրության 3 տարբերակները՝

1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային:

2. Հազարավոր զինվորներ ուղարկել (Սիրիա) և ռազմական ճանապարհով հաղթել:

3. Համաձայնագրով միջնորդություն ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև:

«Մենք 100%-ով հաղթեցինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խալիֆայությանը,- գրել է Թրամփը,- և արդեն մեր զորքերը չկան Թուրքիայի հարձակման տակ գտնվող սիրիական տարածքներում: Մենք գերազանց կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան հարձակվում է այն քրդերի վրա, որոնց դեմ 200 տարի կռվում է»:

Իսկ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարն ասել է.

«Չեմ ցանկանում նորից հազարավոր զինվորներ ուղարկել տարածաշրջան: Կամ մեր զորքին ուղարկելու ենք, որ բոլորին հաղթենք, կամ էլ Թուրքիայի դեմ ծանր պատժամիջոցներ ենք սահմանելու: Բայց ես չեմ ցանկանում միջնորդի դեր ստանձնել»:

x