ԱԱԾ-ն՝ Դավիթ Սանասարյանի գործով անջատված մաս քննելու մասին |factor.am|

factor.am: ԱԱԾ-ից, ի պատասխան հարցման, տեղեկացնում են, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ այս պահի դրությամբ քրեական գործ չի քննվում։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած ասուլիսի ժամանակ Սանասարյանն ասաց, թե լիազորությունները չարահաշելու համար հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել։ Նա նշեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի առնչությամբ:

ԱԱԾ-ն մեր հարցման պատասխանում հերքեց անջատված մասով գործ քննելու մասին տեղեկությունը։ Իսկ Սանասարյանի բուն գործով նախաքննությունը ավարտվել է, գործը դատարանում է։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ։

x