Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային Սիրիա ներխուժելու գործում |24news.am|

24news.am։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայի իշխանությանը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար։

Թուրքական կողմին աջակցություն է հայտնել նաև Պակիստանը, որ Թուրքիայի հետ խոշոր ռազմական առևտուր է իրականացնում, և Կատարը, որտեղ Թուրքիան ռազմական բազա ունի։

ՆԱՏՕ-ում իսպանական ներկայացուցչությունը սկզբնական փուլում իր թվիթերյան գրառումով աջակցություն է հայտնել, իսկ ավելի ուշ հեռացրել է այդ գրառումը։

ՆԱՏՕ-ի դաշնակից ոչ մի երկիր աջակցություն չի հայտնել Թուրքիային, ավելին՝ դաշնակիցների մի մասը մասը դեմ է ռազմական գործողություններին, մյուս մասն էլ դատապարտել է Թուրքիայի որոշումը։

x