Կիևում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ բախում է գրանցվել |aysor.am|

aysor.am:  Ուկրաինայի մայրաքաղաքում Թուրքայի դեսպանատան մոտ ընդհարում է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնել է «Գրոմադսկե» կայքը` հղում անելով ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Նատալյա Լունիոյին:

Լունիոն պատմել է, որ մի քանի տասնյակ մարդ է ակցիայի եկել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Սիրիայում իրականացվող գործողության դեմ:

«Թուրքիայից պահանջում ենք դադարեցնել ներխուժումը Սիրիա: Պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի պատերազմը, որում, իբր, պայքարում է ահաբեկիչների դեմ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրդերի կոտորածը», - ասել է Լունիոն:


Նրա խոսքով՝ ակցիայի ընթացքում մի քանի մարդ է դուրս եկել դեսպանատան տարածքից ու հարձակվել ցուցարարների վրա: Առայժմ հայտնի չէ՝ այդ մարդիկ արդյոք դեսպանության ներկայացուցիչնե՞ր են, թե՞ նրանք պարզապես գտնվում էին դրա տարածքում:

x