Թուրքիան հերքում է, որ Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինվորականների դիրքերին |lragir.am|

lragir.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է տեղեկությունը, որ ամերիկացի զինվորականները հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ: «Սիրիայում ԱՄՆ զինվորականների վրա կրակելու մասին խոսք լինել չի կարող», – Աքարի խոսքը մեջբերում է Անադոլու գործակալությունը: Աքարն ասել է, որ թուրք զինվորականներն իրենց գործողությունները Սիրիայում համակարգում են ԱՄՆ հետ:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր տեղեկությունը, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան ամերիկացի զինվորակնները Կոբանի քաղաքի մոտ հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ: Ամերիկացի զինվորականները չեն տուժել: Պենտագոնը պահանջել է, որ Թուրքիան դադարեցնի բոլոր գործողությունները, որոնք կարող են ամերիկացի զինվորականների պաշտպանական արձագանքը պահանջել:

x