Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսի հետ համատեղ պատրաստվում է հզոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝ Սիրիայում քուրդ զինյալների դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ֆոնին։

«Ես աշխատում եմ սենատոր Լինդսի Գրեմի և Կոնգրեսի շատ անդամների հետ, ներառյալ դեմոկրատները, որպեսզի հզոր պատժամիջոցներ մտցնենք Թուրքիայի նկատմամբ։ Ֆինանսների նախարարությունը պատրաստ է աշխատանքին, կարող է կարիք լինել հավելյալ օրենքի։ Այդ հարցի շուրջ գերազանց կոնսենսուս կա։ Թուրքիան խնդրել է, որ դա չանենք։ Եղեք կապի մեջ»,- Թվիթերում գրել է Թրամփը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, իր հերթին, հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության պարագայում պատժամիջոցներ սահմանել։

x