Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել |hetq.am|

hetq.am:  Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս ամիսների ընթացքում և հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը Երևանում, մասնավոր կազմակերպություններին ու այլ քաղաքների գործընկերներիս, որոնք կանգնած էին մեր կողքին անշահախնդիր ու ամեն ինչ անում էին քաղաքի համար: Անչափ շնորհակալ եմ նաև քաղաքի բնակիչներին, որոնք համբերատար սպասում էին խնդրի լուծմանը: Ես զգացի այդ համախմբվածությունը, այդ ջերմությունը, որ ցուցաբերում էին նրանք: Եվ սա ևս մեկ անգամ ավելի ուժեղացրեց մեր քաղաքը: Սա շատ կարևոր հաղթանակ էր ոչ թե մեզ, այլև մայրաքաղաքի համար: Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ»,- նշել է քաղաքապետը:

x