Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. կոնգրեսական |news.am|

news.am:  Այժմ ամենահարմար պահն է, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ում գրել է Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լիուն:

«Այժմ ամենահարմար պահն է, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բավականին երկար ժամանակ է, ինչ այնպիսի նախագահներ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, վախենում են ճանաչել պատմական իրողությունը՝ ելնելով Թուրքիայի հանդեպ հարգանքից: Թուրքիան այլեւս արժանի չէ մեր հարգանքին կամ օգնությանը»,- գրել է կոնգրեսականը:

x