Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ |armtimes.com|

armitimes.com   Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով փախստական դարձած անձանց թիվը հասել է 160 հազարի:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ հայտարարվում էր 100 հազար փախստականի մասին:


«Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածում տեղի ունեցող գործողությունների հետեւանքով, որոնք, ինչպես արդեն հայտնի է, հանգեցրել են տասնյակ խաղաղ բնակիչների մահվան կամ վիրավորումների, ինչպես նաեւ պատճառ են դարձել ավելի քան 160 հազար փախստականի տեղաշարժի»,-ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Սիրիայում ապրող քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

x