Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պայմանագրերը |news.am|

news.am:  Իտալիան առաջիկա ժամերին կընդունի որոշում, որը կարգելափակի Թուրքիային զենքի մատակարարումը՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի ռազմական գործողության հետ։ Այս մասին Լյուքսեմբուրգում, ԵՄ արտգործնախարարների նիստի շրջանակներում հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկա ժամերին Իտալիայում կպատրաստվի դեկրետ, որը կստորագրեմ ես՝ որպես արտգործնախարար, որպեսզի արգելափակվի զենքի արտահանումը Թուրքիա»,- նախարարի խոսքերն է մեջբերում Rai-News-24 ալիքը։ Ընդ որում, Դի Մայոն հստակեցրել է, որ դեկրետը վերաբերում է ապագա պայմանագրերին եւ պարտավորություններին։

x